Առողջապահություն 4.2012
Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Դաշտանային պարբերաշրջան
Դաշտանը սեռականորեն հասուն կնոջ արգանդից պարբերաբար՝ 26-28 օրը մեկ, միջին հաշվով 3-4 օր տևող արյունային արտադրությունն է, որը հատուկ է միայն մարդուն և մարդանման կապիկներին:
Դաշտանային պարբերաշրջան ասելով հասկանում ենք առաջին օրվանից մինչև հաջորդ դաշտանի սկիզբը: Տևում է մեծ մասամբ 26-29, երբեմն՝ 23-25, հազվադեպ՝ 30-35 օր: Կանոնավոր է համարվում 28 օր տևողությամբ պարբերաշրջանը:
Առաջին դաշտանը, որը սեռական հասունության վկայությունն է, սկսվում է 12-13 տարեկանում (1 տարի): Այն շարունակվում է նույն պարբերականությամբ, սակայն լինում են դեպքեր, երբ կարգավորվում է 5-6 ամիս հետո կամ երբեմն՝ 1-2 տարվա ընթացքում: Կինը պտղաբեր է համարվում 18-45 տարեկանում, այնուհետև դաշտանային պարբերաշրջանը դառնում է անկանոն, ապա սկսվում է դաշտանադադարը, որով և ավարտվում է կնոջ պտղաբերության շրջանը:
Դաշտանը ֆիզիոլոգիական բարդ պրոցես է, որը կապված է կնոջ ձվարաններում և ներզատիչ գեղձերում, հատկապես մակուղեղում (հիպոֆիզ) արտադրվող հատուկ հորմոնների հետ:
Մինչև սեռական հասունացումը, աղջիկ երեխայի ձվարաններում լինում են մոտ 40 հազար նախնական ձվաբջիջներ, որոնցից ամբողջ կյանքում հասունանում են միայն 350-450-ը, մնացածները ապաճում են: Հասունացածներից մի քանիսը բեղմնավորվում են, կինը հղիանում է, իսկ մյուսները՝ չբեղմնավորվածները, դուրս են գալիս դաշտանային արյան հետ:
Ձվարաններում ձվաբջիջները գտնվում են հատուկ պատիճների մեջ, որոնք կոչվում են գրաֆյան բշտեր կամ ֆոլիկուլներ: Ձվաբջիջը ֆոլիկուլի մեջ հասունանում է հիպոֆիզի հատուկ հորմոնների ազդեցության ներքո: Դրա հասունացման ընթացքում, որը տևում է 13-14 օր, ֆոլիկուլը արտադրում է ակտիվ հորմոններ՝ էստրոգեններ, որոնց շնորհիվ վերանում են նախորդ դաշտանից հետո արգանդի լորձաթաղանթում ի հայտ եկած փոփոխությունները: Երբ ձվաբջիջը հասունանում է (այսինքն՝ երբ նրա քրոմոսոմները կիսվում են, և այն դառնում է բեղմնավորվելու ընդունակ), բուշտը պատռվում է, ձվաբջիջը ձվարանից ընկնում է ուղղակի կոնքի խոռոչում ֆալոպյան փողի բացված ծոպավոր ձագարի մեջ (նկ. 1, 2): Այս պրոցեսը կոչվում է ձվազատում: Արգանդային փողերի ծոպերի շարժունակության շնորհիվ ձվաբջիջը ձագարից անցնում է փողի մեջ: Այստեղ հանդիպում է սպերմատոզոիդին (սերմնյակին), բեղմնավորվում և 10-12 օր առաջ շարժվելով՝ ընկնում է արգանդի խոռոչ: Ձվազատումից 3-4 օր հետո պատռված գրաֆյան բշտի տեղում առաջանում է, այսպես կոչված՝ դեղին մարմին, որը ժամանակավորապես կատարում է ներզատիչ գեղձի ֆունկցիա: Նրա արտադրած հորմոնի՝ պրոգեստերոնի ազդեցությամբ արգանդը պատրաստվում է ընդունելու ՙճանապարհ ընկած՚ ձվաբջջին. նրա լորձաթաղանթի մակերեսային շերտը 4-5 անգամ հաստանում է, ուռչում, դառնում փափուկ, լորձաթաղանթի գեղձերի արտադրությունն ուժեղանում է, արյան անոթները լայնանում են, մկանների լարվածությունը՝ թուլանում: Դեռ արգանդի փողում բեղմնավորված ձվաբջիջր զարգացման 4 փուլ է անցնում՝ դառնում սաղմնային բջիջ, որը կպչում, մխրճվում է արգանդի լորձաթաղանթի պատի մեջ, և սկսում է զարգանալ սաղմը (նկ. 1, 2):
Սկսվում է բեղմնավորված ձվաբջջի (զիգոտա՝ սաղմնային բջիջ) զարգացումը՝ իրար հաջորդող փուլերով:
Եթե ճանապարհին ձվաբջիջը չի բեղմնավորվում (այսինքն՝ արական սեռական բջիջը՝ սպերմատոզոիդը, ձվաբջջի մեջ չի ներթափանցում), ձվարանում դեղին մարմինն ապաճում է և աստիճանաբար ներծծվում, բայց նրա հետքը մնում է փոքրիկ սպիի ձևով: Երբ դեղին մարմնի գործունեությունը դադարում է և նա արդեն պրոգեստերոններ չի արտադրում, արգանդի արյան անոթները դառնում են փխրուն և սկսում են արյունահոսել: Արյան հետ միախառնվում են գեղձերի արտադրուկն ու լորձաթաղանթից պոկված կտորները:
Ինչպես տեսնում ենք, դաշտանր կապված է դեղին մարմնի առաջացման և ապաճման հետ: Ուրեմն՝ անկախ նրանից, թե ձվազատումից հետո ձվաբջիջը կընկնի փողի մեջ և արգանդ կհասնի թե ոչ, դաշտանն անպայման կլինի, քանի որ ձվազատումից հետո դեղին մարմին է առաջանում:
Դաշտանից հետո 10-15 օրվա ընթացքում արգանդում և փողերում դեռևս ոչ մի ձվաբջիջ չի լինում, որի պատճառով այդ ժամանակ հղիության հնարավորությունը բացառվում է:
Դրանից հետո սովորաբար մի կողմից ձվարանում սկսում է հասունանալ նոր ձվաբջիջ, և տեղի է ունենում նոր ձվազատում: Երբ ձվաբջիջը ճանապարհին արգանդի փողի մեջ բեղմնավորվում է և սկսում զարգանալ, դեղին մարմինն այլևս ապաճման չի ենթարկվում, հատկապես՝ արգանդի լորձաթաղանթի անոթները չեն արյունահոսում, այսինքն՝ դաշտանը բացառվում է: Նման դեպքում դեղին մարմինը կանխում է հաջորդ ձվաբջիջիների հասունացումը: Մտնելով արգանդ, բեղմնավորված ձվաբջիջը սուզվում է նրա պատի մեջ: Այստեղ գոյանում է ընկերքը, որից սկսվող պորտալարով պտուղը մորից ստանում է սննդանյութեր և թթվածին:
Նկար 1. Դաշտանային պարբերաշրջան
Նկար 2. Ձվաբջջի բեղմնավորման ու տեղաշարժման ուղին
Լինում են դեպքեր, երբ բեղմնավորումը կատարվում է որովայնի խոռոչում, և բեղմնավորված ձվաբջիջը փողի մեջ չի ընկնում, կամ նրա նեղացման պատճառով չի կարողանում արգանդ հասնել. առաջանում է արտարգանդային, որովայնային կամ փողային հղիություն: Որովայնային հղիությունը (նայած՝ որտեղ է կպած ընկերքը) մինչև վերջ կարող է պահպանվել, իսկ փողայինը՝ փողի պատռվելու հետևանքով, 1-2 ամսվա ընթացքում ընդհատվում է: Երկու դեպքում էլ անհետաձգելի վիրահատական միջամտությունը պարտադիր է:
Դաշտանային պարբերաշրջանի խանգարումները կարող են կապված լինել ինչպես սեռական օրգանների ախտաբանական պրոցեսների, այնպես էլ արտասեռական գործոնների հետ: Դրանց նպաստող պատճառներից են արյան ու վարակական ծանր հիվանդությունները, վիտամինային անբավարարությունը, լյարդի, երիկամների ախտահարումները, ծանր հոգեկան ապրումները: Կարևոր դեր են խաղում հատկապես ներզատիչ գեղձերի հիվանդությունները՝ շաքարամիզությունը, վահանագեղձի թերֆունկցիան կամ թունավոր խպիպը, մակերիկամների կեղևային շերտի գերաճը, հիպոֆիզի հիվանդությունները և այլն: Հորմոնային բնույթի խանգարումները լինում են այն դեպքում, երբ սեռական հորմոնների թերարտադրության հետևանքով նորմալ ձվազատում չի կատարվում, հետևապես և՝ դեղին մարմին չի առաջանում, ու արգանդի լորձաթաղանթը համապատասխան փոփոխության չի ենթարկվում: Նշված խանգարումներն արտահայտվում են տարբեր ձևով՝ դաշտանի բացակայությամբ, սակավարյունային, կարճատև, առատ ու երկարատև, ցավոտ դաշտանով: Նման դեպքերում անհրաժեշտ է դիմել մասնագետի, որը պարզելով պատճառը, կնշանակի համապատասխան բուժում:
17.01.2013 Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Կարդացեք նաև
22.01.2013
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ

